Մշակույթ

Բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանին հանձնվեց Մովսես Խորենացու մեդալը

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»-ԱՄՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով` գրականության և գրահրատարակչության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը բանաստեղծուհուն հանձնեց պետական բարձր պարգևը: Ալիսիա Կիրակոսյանը հյուպատոսի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում թղթին է հանձնել իր հոր` Գուրգեն Կիրակոսյանի հիշողությունները Հայոց ցեղասպանության մասին: «Ճչացող լաբիրինթոս» վերնագրով գիրքը կհրատարակվի երկու լեզվով` անգլերեն և իսպաներեն: Բանաստեղծուհին գրքի անգլերեն օրինակը նվիրեց ՀՀ գլխավոր հյուպատոսին:

Ալիսիա Կիրակոսյանը շեշտեց երկու օտար լեզուներով հրատարակելու կարևորությունը օտարներին առավելագույն իրազեկելու գործում:
Բանաստեղծուհին նշեց նաև, որ գիրքը նվիրում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: «Մինչև այդ ժամկետը հայկական Սփյուռքը պետք է ջանա Հայոց ցեղասպանության խնդիրը հասցնել միջազգային դատարան», ասաց բանաստեղծուհին:

Ցուցադրել ավելի
Back to top button