Միջազգային

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը կոչ է արել Սպիտակ տանը Ռուսաստանին հանել «մեծ ությակի» կազմից

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները, կոչ է արել Սպիտակ տանը Ռուսաստանին հանել «մեծ ությակի» կազմից և մտցնել տնտեսական և մուտքի արտոնագրերի սահմանափակումներ: Փաստաթուղթը ունի խորհրդատվական բնույթ, որի ընդունման համար կողմ է քվեարկել 402 կոնգրեսական, դեմ են եղել 7-ը: Բանաձևին հավանություն տված օրենսդիրները կոչ են անում Ղրիմ և Ուկրաինայի այլ շրջաններ ուղարկել ԵԱՀԿ դիտորդներ, իսկ ՆԱՏՕ-ին առաջարկում են դադարեցնել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ, ներառյալ ռազմական տեխնիկայի վաճառքը:

Ցուցադրել ավելի
Back to top button