Միջազգային

G8-ի կազմից Ռուսաստանին հանելու հարցը կդրվի, եթե Մոսկվան չհամագործակցի Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու խնդրում

G8-ի կազմից  Ռուսաստանին հանելու հարցը կդրվի այն դեպքում, եթե Մոսկվան չհամագործակցի Ուկրաինայում լարվածությունը նվազեցնելու խնդրում` հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: «Սակայն հուսանք, որ այդպիսի քայլի կարիք չի զգացվի», -նշել է նա:

Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը մարտի 4-ին Նովո-Օգարյովո նստավայրում պատասխանելով լրագրողների հարցին վստահեցրել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է Սոչիում ամռանը կայանալիք «Մեծ ութնյակի» գագաթաժողովին: «Մենք պատրաստ կլինենք ընդունել մեր գործընկերներին: Եթե չցանկանան գալ, թող չգան», — ասել էր նա: Պուտինն ընդգծել էր, որ Ռուսաստանի գործողությունները հիմնված են միջազգային իրավունքի և երկկողմ հարաբերությունների վրա, ի տարբերություն  ԱՄՆ-ի, որն իր համար նախ ձևակերպում է աշխարհաքաղաքական նպատակներ, իսկ հետո այդ նպատականերին  է հարմարեցնում է ողջ աշխարհը:

Back to top button