Հասարակություն

Ֆեյքային պատերազմներ. օրինագիծը սահմանափակում է ԶԼՄ-ների աշխատանքը, խմբագիրներն են կարծում

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի բոլոր 6 խմբակցությունների առանձին պատգամավորների համահեղինակությամբ խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է զանգվածային լրատվության միջոցների աշխատանքին: Օրենքի նախագծով պատգամավորները պայքար են մղում սոցիալական ցանցերում տարածում գտած կեղծ օգտատերերի ` ֆեյքերի դեմ:

Վերջին շրջանում կեղծ օգտատերեի միջոցով սոցալական ցանցերում տեղ գտած արտահատություները, վիրավորանք պարունակող մտքերը դարաձան ԱԺ –ում քննարկման թեմա: Մի շարրք պատգամավորներ հանդես եկան օրենսդրական նախաձեռնությամբ: Մասնավորապես Օրենքի նախագծով պատգամավորները սկում են պայքար մղել սոցիալական ցանցերում տարածում գտած կեղծ օգտատերերի` ֆեյքերի դեմ:

Նախագծի հեղինակների կարծիքով ֆեյքերի միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվություն են տարածում, ինչը խախտում է մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը և արժանապատվության հարգելու իրավունքը:
«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը, հղում է անում օրինագծի մի շարք կետերին, ու հայտարում, որ այս օրինաագծով հնարավոր չի լինի պայքարել կեղծ օգտատերի դեմ ավելին` այս օրինագծի ընդունումը դատարկ կրակոցի ու անիմաստ պղպջակի ազդեցություն  կունենա: Խմբագրի դիտարակմամբ` «Ոչ ոք չի կարող պարզել կեղծ օգտատերերի ինքնությունը, անգամ ուժային կառույցներից ոչ ոք հանձն չի առնում դրանք բացահայտել, եթե չկա հարուցված քրեական գործ»:

«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Արամ Անտինյանը գտնում է, որ օրինագիծը սխալ մեկնաբանվեց։ Շատերը նույնիսկ օրինագծի մասին տեղյակ էլ չեն, պարզապես ֆեյսբուք սոցիաքլական ցանացում կարդալով ֆեյքերի գրառումը, դեմ են օրինագծին։Արամ Անտինյանը սկզբում համաոզված է եղել, որ նախագծով պատգամավորները պարզապես ցանկացել են սահմանափակել ԶԼՄ-ներին, սակայն հիմա համոզված եմ, որ այս օրինագիծը գրել են գրելու համար:

«Սա դրդում է, որ ֆեյքային օֆշորներ ստեղծվեն։ Միակ խնդիրն այն է, որ եթե ուզում ենք խնդիր չլինի, պետք է սոլիդար լինել միմյանց հետ։ Կարծում եմ՝ ֆեյքային պատերազմները, որի վետերանները մեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են, վերջին շրջանում մի փոքր պակասել են»,-ասաց Անտինյանը։

Նրա խոսքով՝ օրինագծով պատգամավորներն ուզում են սահմանափակել մամուլը, օրինագծի հեղինակներն էլ մամուլից տուժածներն են: «Գնացեք բազմաբնակարան շենքերի լիֆտերի հարցը լուծեք, ոչ թե պայքարեք ֆեյքերի դեմ»,-եզրափակեց Անտինյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի` ԶԼՄ-ները պատասխանատվություն կկրեն Facebook-ի կամ այլ սոցցանցերի անանուն օգտատերերի վիրավորական, զրպարտչական գրառումները, մեկնաբանությունները հրապարակելու համար: Օրինագծի համահեղինակների թվում են ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը և ուրիշներ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button