Միջազգային

Վերադառնալու եմ Կիեւ, երբ հանգամանքները թույլ տան.Վիկտոր Յանուկովիչն է հայտարարել

Դոնի-Ռոստովում քիչ առաջ ավարտվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ասուլիսը, որի ժամանակ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ չի կորցրել լեգիտիմությունը։ Որեւէ տեղ չեմ փախել եւ մնում եմ Ուկրաինայի միակ օրինական նախագահը։ Յանուկովիչը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում իշխանության են ձգտում ֆաշիստական նկրտումներով ուժերը, որոնք ուզում են քաղաքացիական պատերազմ հրահրել։ Հիշեցնենք, որ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը ուղիղ եթեր էին հեռարձակում Ռոսիա 24 հեռուստաընկերությունը եւ Վեստի ռու կայքը։

Վիկտոր Յանուկովիչը նաեւ հայտարարել է, որ վերադառնալու է Կիեւ, երբ հանգամանքները դա թույլ տան։ «Իշխանափոխության ժամանակ ես չեմ լքել Ուկրաինան։ Այդ օրերին իմ նկատմամբ ահաբեկչական գործողություններ են ծրագրվել։ Ինչպես կթելադրեն հանգամանքները, դրանք երկար սպասեցնել չեն տա, ես կվերադառնամ Կիեւ»,-ասել է Յանուկովիչը։

Վիկտոր Յանուկովիչի խոսքով, ուլտրանացիոնալիստների բանդան, որը գործում է իբրեւ թե օրինական իշխանությունների անունից, ծրագրում է քաղաքացիական պատերազմ հրահրել։ «Մտածեք, նրանք ուզում են բանակը Բանդերականների դրոշի ներքո ծառայեցնել։ Նրանք ուզում են երկրի զինված ուժերի կազմում ներգրավվել ազգայնական կազմակերպություններին եւ ձեռքներին տալ զենք»։ «Ես կրկին հիշեցնում եմ, որ մնում եմ ոչ միայն Ուկրաինայի միակ օրինական նախագահը, բայց Գերագույն գլխավոր հրամանատարը։ Ես չեմ դադարեցրել իմ լիազորությունները, ես ողջ եմ»։

Ուկրաինայի նախագահը նաև տեղեկացրել է, որ մտադիր է դիմել Միացյալ նահանգների Գերագույն դատարանին և Կոնգրեսին՝ Ոււկրաինայի հարցում պաշտոնական Վաշինգտոնի քայլերին գնահատական տալու խնդրանքով, մասնվարորապես խոսքը Կիևի նոր իշխանություններին մեկ միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու մասին է: Յանուկիովիչն այսօրվա ասուլիսի ժամանակ նաև հերքել է իր հիվանդ լինելու մասին լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button