Միջազգային

Ջեյ Քարնի.ԱՄՆ-ը չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները

ԱՄՆ-ը չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն տեղի կունենա մարտի 16-ին: «Հանրաքվեն Ուկրաինայի Սահմանադրության համաձայն օրինական չէ և հետևաբար չի ճանաչվի ԱՄՆ-ի և նրա գործընկերների կողմից», ասել է Քարնին: Վաշինգտոնը կոչ է անում թույլատրել միջազգային դիտորդների մուտքը Ուկրաինա, որոնք կհետևեն ռուսալեզու բնակչության իրավունքների պաշտպանությանն այդ երկրում: «Ընդունում ենք, որ Մոսկվան Ուկրաինայում ունի շահեր և կոչ ենք անում ուկրաինական կառավարությանը հավասարակշռված մոտեցում ցուցաբերել այդ  հարցում»,- նշել  է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Ցուցադրել ավելի
Back to top button