Միջազգային

Ղրիմի իշխանությունները որոշել են ազգայնացնել ուկրաինական նավատորմը

Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանությունները մտադիր են ազգայնացնել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավատորմը, որը կանգնած է Սեւաստոպոլում, ինչպես նաեւ»Չեռնոմորնեֆտեգազի» նավերը, Lenta.ru-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովն ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը տված հարցարզույցի ժամանակ:  «Սեւաստոպոլում ուկրաինական նավատորմը կազգայնացվի ամբողջ ծավալով: Նրանց նավերը մենք չենք պատրաստվում ազատ արձակել: Մենք «Չեռնոմորնեֆտեգազի» նավատորմի ելքն էլ ենք փակել»,- պատմել Է Ղրիմի կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ ազգայնացման օբյեկտների ցուցակը կճշտվի եւ կընդլայնվի: Մասնավորապես, արդեն որոշված Է, որ արեգակնային Էլեկտրակայնները կհանձնվեն Ինքնավար Հանրապետության հաշվեկշռին: Ըստ որում Ակսյոնովն ընդգծել Է, որ ազգայնացումը մասնավոր սեփականությանը չի վերաբերի, ճշտել Է գործակալությունը: Ղրիմի Ինքնավար հանրապետությունը որպես սուբյեկտ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու եւ Ղրիմի 1992 թվականի Սահմանադրությունը վերականգնելու հարցերի շուրջը հանրաքվեն նախատեսված Է մարտի 16-ին:

Ցուցադրել ավելի
Back to top button