Հասարակություն

Ինֆորմացիայի ազատության կենտրոն.«Թերի պատասախանների թիվը 2013 թ-ին աճել է 10 անգամ»

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Թափանցիկ աշխատոճ, օպերատիվ լրատվություն: Գերետեսչությունների աշխատանքն այսուհետ կգնահատվի տեղեկատվության ազատության ինդեքսի համաձայն, որը կգործարկվի ապրիլից: Նոր ներդրվող գնահատման ինդեքսը վերաբերում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին` հրապարակայնությունն ապահովելու համար: Համակարգի գործարկման աշխատանքը կիրականացնի ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Այսօր կենտրոնի փորձագետները նաև ամփոփել են 2013 թվականը և ներկայացրել, թե որ գերատեսչություններն են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն տրամադարում տեղեկատվություն և աշխատում թափանցիկ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել և այսուհետ գործարկելու է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հրապարակայնության և տեղեկատվության ազատության գնահատման ինդեքս: Ըստ կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանի, գնահատման նոր ինդեքսը նախատեսված է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի թափանցիկության և հրապարակայնության մակարդակը գնահատելու համար: Եվ այսպես, ամենամյա ինդեքսը կազմվելու է 50-ից ավելի չափորոշիչների հիման վրա, որոնք բաժանվելու են 3 խմբի` տեղեկատվության ազատության իրավունքի իրականացում` այսինքն ինչպես է տեղեկատվություն տնօրինողը ընթացք տալիս քաղաքացինների հարցերին և ինչ ժամկետներում, երկրորդը` հրապարակայնության ապահովում, թե ինչ միջոցներով է տեղեկատվություն տնօրինողը հրապարակում տեղեկատությունը` ապահովելով հասանելիություն, երրորդը` աշխատաոճի թափանցիկություն:

Փուլերն ավարտելուց հետո Տեղեկատվության կենտորնի մշակած էլեկտրոնային համակարգն ավտոմատ համադրելու է եպտական մարմինների կողմից տրված պատասխանները կենտրոնի դիտարկումներ հետ, և հավաքված տվյալների հիման վրա կազմվելու է գնահատված բոլոր մարմինների հրապարակայնության և տեղկատվության ազատության աղյուսակ` մարմիններն դասակարգելով ըստ հրապարակայնության մակարդակի: Տեղեկատվություն տնօրինողների գնահատումն իրականացվելու է տարեկան մեկ անգամ:

Ամփոփելով 2013 թվականը, կենտրոնի փորձագետները ներկայացրեցին մշատադիտարկման արդյունքները արձանագրելով, որ 2011 թ-ի համամետ` տեղեկություն ստանալու հարցումների թերի պատասախանների թիվը 2013 թ-ին աճել է 10 անգամ, անհիմն մերժումների թիվը` 4, իսկ անհիմն պատասխանների թիվը 2 անգամ: Մեծ տեղ են կազմում նաև ուշացումով խատասխանները, որն աշխատաոճի բացակայության խնդիր է: Իսկ հարցումներին արագ են արձագանքում նախարարությունները, իսկ վատագույնը` հանրային ծառայություններն են: 2013 թվականի ընթացքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հարցումներին տրված պատասխանների առումով վատագույնը «Փարքինգ Սիթի սերվիսն» է, որը հասցեագրված 3 հարցումներին էլ տրամադրել է անհիմն մերժումներով պատասախաններ, որոնք համարվել են ոչ իրավաչափ և վիճարկվել դատարանում:

Ցուցադրել ավելի
Back to top button