Միջազգային

Ռուսաստանին միանալու պարագայում Ղրիմը կմնա խորհրդարանական հանրապետություն

Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը հույս է հայտնել, որ Ռուսաստանին միանալու պարագայում Ղրիմը կմնա խորհրդարանական հանրապետություն: «Մենք վաստակել են խորհրդարանական հանրապետություն ունենալու իրավունքը և կցանկանայինք այդ կարգավիճակը պահպանվել նաև Ռուսաստանի կազմի մեջ մտնելու դեպքում»,-ասել է նա լրագրողներին: Կոնստանտինովը տեղեկացրել է , որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու դեպքում բոլոր պետական ինստիտուտները կմիանան Ռուսաստանին, այդ թվում նաև սահմանային ծառայությունը, բանակը, նավատորմը, անվտանգության ծառայությունը:

Նա հայտարարել է նաև, որ հանրաքվե անցկացնելու համար Ղրիմն ունի  ֆինանսական անհրաժեշտ միջոցներ: «Հաշվարկները ճշտվում են: Այդ միջոցները բյուջեում են: Մենք օգնություն ենք ստանում  Ռուսաստանից, միջոցները գալիս են և մենք խնդիր չունենք», — նշել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button