Միջազգային

Ղրիմում ծառայող ուկրաինացի զինծառայողները գումարային հոնորարներ կստանան, Ուկրաինայի վարչապետն է հայտարարել

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ղրիմում ծառայող ուկրաինացի զինծառայողները գումարային հոնորարներ կստանան: «Կառավարությունը պատրաստվում է որոշում ընդունել և 125 միլիոն գրիվեն միանվագ գումարային հոնորար տրամադրել այն զինծառայողներին, ովքեր այժմ արժանապատվորեն պաշտպանում են իրենց երկիրը Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում»,-հայտարարել է նա կիրակի օրը կառավարության նիստի ավարտին: Վարչապետը նշել է, որ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է սեղմ ժամկետներում ապահովել այդ միջոցների փոխանցումը:

Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ուկրաինայի իշխանությունները կիրակի արգելափակել են պետական գանձարանի Ղրիմի բաժանմունքի հաշվեհամարները:

Ցուցադրել ավելի
Back to top button