Քաղաքական

ՀՀ մարզերի 53 համայնքներում երեկ ՏԻՄ ընտրություններ էին. դիտորդները մանրամասներ են ներկայացրել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Երեկ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Ծիրակի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 53 համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընդորում, 40 համայնքում ղեկավար են ընտրել, 43-ում՝ ավագանու անդամներ: Մի շարք համայնքներում վերընտրվել են գործող ղեկավարները, մի քանի համայնքում էլ՝ գործող ղեկավարների մրցակիցները: Ի թիվս այլ կազմակերպությունների, ընտրություններին հետևել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները, որոնցից չորսն այսօր հանդիեպ են լրագրողների հետ ու որոշ մանրամասներ ներկայացրել: Հարկ է նշել, որ չորսից միայն երկուսն են ֆիզկիապես ներկա եղել քննարկմանը, մյուս երկուսի հետ կապ են հաստատել տեսազանգի միջոցով:

Շուրջ մեկ տարի է, ինչ չորս կազմակերպությունների՝ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Իրավունքի եվրոպա միավորմումը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ու Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի անդամները ստեղծել են «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ու հետևում են մեր երկրում իրականացվող նախընտրական ու ընտրական զարգացումներին: Հայաստանում այս տարի ՏԻՄ ընտրություններ են անցակվելու 200 համայնքներում՝ մարտին,հունիսին, հոկտեմբերին ու դեկտեմբերին:

Երեկ բոլոր մարզերի 53 տարբեր համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ. 40-ում՝ համայնքի ղեկավար են ընտրել, 43-ում ՝ ավագանու անդամներ: Նախաձեռնության անդամները մինչ ընտրությունները այցելել են 13 համայնքներ, հանդիպել բնակիչների հետ, նրանց ծանոթացրել տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նպատակների, համայնքի ղեկավարների լիազորությունների, ավագանու անդամների, նրանց իրավունքների, պարտականությունների հետ: Նախ տեսնենք, թե նախընտրական շրջանում ինչ են արձանագրել նրանք, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնից Լենա Նազարյան.«Շատ հետաքրքիր է, որ նախընտրական շեմին մարդիկ աղոտ էին պատկերացնում տեղական ինքնակառավարման իմաստը, բացարձակ չէին մասնակցում տեղական ինքնակառավարմանը, օրինակ, նրանք տեղյակ չէին համայնքի բյուջեից, ծախսից, քառամյա ծրագրից, թեկնածուներից, առաջադրվելու իրավունքից»:

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը բուն քվեարկությանը չի մասնակցել, նախընտրական շրջանում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ , այժմ ամփոփելով՝ նկատում է՝ թեկնածուների միջև գաղափարական բախումներ, բանավեճեր չկան, զարգացման հեռանկարներ՝ նույնպես: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մի քանի համայնքներ նշեց, որտեղ գործող թեկնածուները, հիմնականում ՀՀԿ անդամներ պարտվել են անկուսակցական մրցակցին: Ընդհանուր առմամբ, ընտրություններն անցել են լարված մթնոլորտում,- նկատեց Արթուր Սաքունցը:

Վերջինիս ու Լևոն Բարսեղյանի հետ ի դեպ, կապ հաստատվեց տեսազանգի միջոցով, Արթուր Սաքունց.«Իրավիճակն առանձին համայնքներում կարծես թե փոխվելու միտում ունի, ուղղակի այստեղ պետք է քաղաքացիական լուրջ ներգրավում, ես գտնում եմ, որ Հայաստանում ընտրական պրոցեսները որպես ընտրություն որպես այդպիսին կայացած չեն»:

ՏԻՄ ընտրություններում խիստ կարևոր են ՏԻՄ նշանակության գիտակցության և քաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելու հետ կապված հարցերը:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ է նաև Իրավունքի եվրոպա միավորում Հ/Կ-ից Տիգրան Եգորյանը նկատում է. «Կրկին արձանագրվել են կամքի ազատ արտահայտմանը խոչընդոտող խախտումներ, կրկին արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման խնդիրներ, օգտագործվել են ավանդական մեթոդներ, ինչպիսին են օգնողների ինստիտուտը, կամ տարբեր խոստումների միջոցով ընտրողներին հրավիրելու իսնտիտուտը»:

Վերը նշված խախտումները ծավալներով ավելի փոքր են,քանի որ ընտրությունները ոչ թե համապետական են, այլ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ՝ «մեծ հաշվով պատկերը չի փոխվել»,- եզրափակեց Տիգրան Եգորյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button