Մշակույթ

Լևոն Անանյանի մասին ֆիլմը`հոկտեմբերին

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Վրաստանի Գողների Միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին վավերագրական ֆիլմ է պատրաստում իր գործընկերոջ` Լևոն Անանյանի մասին: Ֆիլմը պատրաստ կլինի մինչև հոկտեմբեր` կյանքից վերջերս հեռացած հայ գրողի ծնդդյան 68-րդ ամյակի առիթով:

Վրաստանի Գրողների Միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին մոտ 10 տարի աշխատել է Լևոն Անանյանի հետ: Միասին իրականացրել են մի շարք ծրագրեր, ավանդույթ դարձրել Հայաստանում` վրացական, Վրաստանում` հայկական գրականության օրերի անցկացումը: Այդ տարիներին թարգմանվել ու հրատարակվել են հայ և վրացի գրողների բազմաթիվ ստեղծագործություններ: Ինքը` Գոնաշվիլին վրաց ընթերցողին է ներկայացրել Լևոն Անանյանի մի քանի ստեղծագործություններ.

«Գրեթե ամեն անգամ, երբ մասնակցում էինք միջոցառումների, ես տեսագրում էի այդ ամենը: Եվ հիմա ունեմ նյութեր, որոնք լավագույնս կպատմեն Լևոն Անանյանի մասին: Ես երջանիկ կլինեմ, երբ պատրաստ կլինի այդ ֆիլմը…», -ասաց Գոնաշվիլին արցունքներն աչքերին:

Վրաստանի գրողների միության ղեկավարը Անանյանի կորուստը ցավալի է համարում նաև վրաց գրական ընտանիքի համար. Վրաց ստեղծագործողներից շատերը Անանյանի միջոցով բարեկամացան Հայաստանին ու Արցախին, իսկ վիրահայ անվանի ստեղծագործողներ դարձան հայ Գրողների միության անդամներ:

«Անանյանի միջոցով ես սիրեցի Հայաստանը», -խոստովանեց բանստեղծուհի ննկատելով, որ, եթե Լևոն Անանյանի նման բարեսիրտ մարդիկ ամենուր շատ լինեն, կվերանա թշնամանքն ու ազգամիջյան խժդժությունները:
«Հենց Լևոնի մասին էի մտածում, երբ Հայաստանի մասին այս տողերն էի գրում».
Քո գիրը քեզ Աստված է թելադրել,
Դու` քարեղեն աստվածատուն,
Դու` Տերություն խաչքարեղեն,
Ես միշտ կգամ գիրկը քո ջերմ,
Եղբայր իմ տառապած,
Իմ առջև բաց են դռները քո սրտի:

Երկու երկրների Գրողների միության նախագահների բարեկամությունն այնքան ակնհայտ էր, որ վրացի դիվանագետներից մեկն ասել էր. «մենք` (Հայաստանի ու Վրաստանի) քաղաքական գործիչներս պետք է օրինակ վերցնենք Մաղվալայից ու Լևոնից»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button