ԿարևորՍպորտ

Եկել եմ Հայաստանի հավաքականին «Եվրո -2016» տանեմ. ՀՖՖ նոր մարզիչն է հայտարարել

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողներին է ներկայացրել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին: Բազմաթիվ մարզիչների հետ բանակցելուց հետո, Ֆեդերացիայի նախագահը եկել է այն համոզմունքին, որ հենց Բեռնար Շալանդն է այն մարզիչը, որը կարող է ղեկավարել Հայաստանի հավաքականը: Բեռնար Շալանդն իր հերթին նկատել է, որ թեև հավաքականն այսօր լավագույն վիճակում չէ, այնուամենայնիվ նա եկել է հավաքականը տանելու դեպի «Եվրո-2016» եզրափակիչ փուլ և այդ առումով վստահ է ի նչպես իր ուժերի, այնպես էլ հավաքականի հնարավորությունների վրա:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մազչի մարզաշապիկը հանձնելով նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտնեց, որ 49 տարբեր մարզիչների հետ բանակցելուց հետո հասկացել են, որ միայն Բեռնար Շալանդին կարող է դառնալ հավաքականի գլխավոր մարզիչ: Անդրադառնալով հավաքականի վերջին հանդիպմանը Ռուսաստանի հավաքականի հետ` Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ Հայաստանի հավաքականը շատ վատ է հանդես եկել ինչը իր համար սպասելի էր:

Ռուսաստանի հետ խաղում Հայաստանի հավաքականը ցույց տվեց ոչ իր լավագույն խաղը, իր հերթին նկատեց արդեն հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին: Տղաների ֆիզիկական պատրաստվածությունը գնահատելով բավականին վատ` գլխավոր մարզիչը մատնանշեց միայն վիճակագրական տվյալները: Ըստ այդմ`Հայաստանի հավաքականն այդ խաղում վազել է 116 կմ է վազել, այն դեպքում երբ` Ռուսաստանի հավաքականը վազել է 122 կմ:

Լրագրողի հարցին թե հնարավոր է արդյոք Հայատանի հավաքականը դուրս գա «Եվրո-2016» եզրափակիչ փուլ, գլխավոր մարզիչը պատասխանեց. այսօր ոչ, բայց վաղը` այո:

Շատ է խոսվում նաև, որ հավաքականը լուրջ խնդիրներ ունի պաշտպանությունում և այդ կարծիքի հետ համամիտ է նաև գլխավոր մարզիչը: Միևնույն ժամանակ Բեռնար Շալանդին նշում է, որ սա թիմային խաղ է և պաշտպանությանը զուգահեռ մենք ունենք հարձակման շատ ուժեղ գիծ, հետևավար մենք պետք է ուշադրություն դարձնենք ողջ թիմի վրա: Հարցը փոքր ինչ վրդովեցրեց ֆեդերացիայի նախագահին:

Ընդհանուր առմամբ` Բեռնար Շալանդիի սպասելիքները մեծ են ազգային հավաքականից: Հայաստանի հավաքականն ունի մեծ պոտենցյալ և նորանշանակ գլխավոր մարզիչը հավաստիացրեց, որ եկել է հավաքականին տանելու դեպի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ:

Ցուցադրել ավելի
Back to top button