Հասարակություն

Կանայք Արցախում չեն տարանջատում իրենց իրավունքները տղամարդկանց իրավունքներից

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

Մարտի ութը Արցախի պետական տոնացույցում կարմիրով է նշված: Տարիներ առաջ, երբ խորհրդարանում ընդունվում էր պետական տոն և հիշատակի մասին օրենքը՝ խորհրդային տարիներին սիրված տոնի նկատմամբ վերաբերմունքը բարիացկամ էր, և այն ոչ միայն պահպանվեց տոնացույցում ,այլև ոչ աշխատանքային հռչակվեց: Պահպանվեց նաև տոնի առթիվ կանանց շնորհավորելու բարի ավանդույթը, թեև տոնի իմաստի մասին շատերն արդեն չեն հիշում, ինչպես և մոռացության է մատնված Կլարա Ցետկինի անունը: Իրողությունները վաղուց փոխվել են և այսօր կանայք Արցախում իրենց իրավունքներն ու ազատություններն այնքան էլ չեն տարանջատում տղամարդկանց իրավունքներից ու ազատություններից ` ընտանիքի և հասարակության համար պայքարում են նրանց հետ հավասար:

Ցուցադրել ավելի
Back to top button