Հասարակություն

Տնտեսի կիրակին ու կանանց տոները

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Մեծ պահքի 4-րդ կիրակին կոչվում է Տնտեսի: Ըստ առակի` մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, նրանից հաշիվ է պահանջում: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին հնարամտության համար:

Առաջին հայացքից թվում է, թե հակասության կա այս գովեստի մեջ: Բայց տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչը գրել է իր օգտին: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է:

Քրիստոս ասում է. «Եվ ով իր խաչը չի վերցնում ու իմ հետրից չի գալիս, ինձ արժանի չէ: Այս առակը հորդորում է հրաժարվելով և ինքնազսպմամբ հասնել փրկության: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են և ներում իրենց պարտապանների պարտքերը:

Այժմ տեսնենք, թե մեր տղամարդիկ միջազգային խաղաղության և կանանց միջազգային օրը կամ ավելի ճիշտ` կանանց միամսյակի ժամանակ հետևում են տնտեսի կիրակիի խորհրդին և իրենց սիրելիներին նվերներ ընտրելիս տնտեսելու՞ են ունեցած գումարները, թե՞
«Դե իհարկե շռայլելու եմ, այդ օրը տարին մեկ անգամ է լինում, ու այդ օրը հաստատ արժի շռայլել: Այդ օրվա համար չարժի տնտեսել»:
Հայկական իմաստնությունն ասում է. « Տնտեսելը հարուստ դառնալու կարևորագույն պայմանն է»: Այո’, բայց այս առումով մենք` իգական սեռի ներկայացուցիչներս, կարծում ենք, որ տարվա մեջ մեկ ամիս տղամարդիկ կարող են տնտեսելու մասին իրենց պատկերացումները փոքր-ինչ թուլացնել:

Ցուցադրել ավելի
Back to top button