Քաղաքական

Շփման գծում մարտի 2-ից 8-ը հրադադարը խախտվել է 200 անգամ

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ՊՆ մամուլի ծառայությունից։

Հաղորդվում է, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Ցուցադրել ավելի
Back to top button