Հասարակություն

Մեր երկիրը`ժողովրդագրական մարտահրավերի առաջ. պետք է ավելանան ծնունդները

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մեր երկրին սպառնում է լուրջ ժողովրդագրական մարտահրավեր, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ահազանգել է «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը: Ըստ նրա, սպառնալիքը պայմանավորված է լայն տարածում ստացած երեխայի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատմամբ, այլ կերպ ասած՝ ընտրովի աբորտներով: Շատ հայ ընտանիքներում ձգտում են արու զավակ ունենալ: Արդյունքում մեր երկրին շատ մոտ ապագայում կարող է սպառնալ ծանր ժողովրդագրական ճգմնաժամ, ահազանգում է Մարգարիտա Հովսեփյանը:

Իգական սեռի երեխաների պակասը միայն մեկ տարվա ընթացքում գերազանցում է 1400 և տարեց տարի այս ցուցանիշը աճման միտում է ցուցաբերում: Ընտրովի աբորտները տեղի են ունենում ծնունդների թվի նվազման ֆոնին, ինչը ավելի մտահոգիչ է, նշեց տիկին Մարգարիտան: Վիճակը պետք է շտկվի ոչ թե օրենսդրական մակարդակով, այլ փոխվի մարդկանց մտածելակերպը, հակառակ դեպքում կառաջանան նոր կոռուպցիոն ռիսկեր և իրավախախտումների հնարավորություններ: Ընդհանուր առմամբ, ժողովրդագրական իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ է ավելացնել ծնունդների քանակը, համոզված է բազմազավակ մայր Նելի Չիտիկյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button