ԿարևորՀասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը կանանց միջազգային օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձ է հղել  կանանց միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Թանկագին կանայք,

 Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:

Այս օրը մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք լցվում մեզ շրջապատող կանանց` մեր մայրերի, տատիկների ու քույրերի, կանանց ու դուստրերի նկատմամբ, փորձում արտահայտել մեր սերն ու հարգանքը, լինել ավելի ուշադիր ու հոգատար:  Փորձում ենք գնահատել ձեր դերն ընտանիքում ու մեր պետության կյանքում եւ հայտնել մեր խորին երախտագիտությունը:

Առանց ձեզ, սիրելի կանայք, ոչ մի բարի գործ չի կարող հաջողությամբ պսակվել: Ձեր հմայքով դուք մեր կյանքը դարձնում եք ավելի բարեհաջող ու իմաստալից: Եվ մենք կանենք հնարավորը, որպեսզի դուք լինեք միշտ ուրախ ու երջանիկ:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ գարնանային այս հրաշալի տոնի առթիվ եւ մաղթում մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք ձեզ, ձեր երեխաներին ու ծնողներին, հարազատներին ու մերձավորներին: Եղեք առողջ ու գեղեցիկ: Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի ձեր ընտանիքներում եւ մեր հայրենիքում»:

Ցուցադրել ավելի
Back to top button