Միջազգային

Արդեն հայտնի է մալայզիական բոինգի ընկնելու վայրը

Malaysia Airlines-ին պատկանող Boeing 777-200, որն անհետացել է մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հարավային Չինաստանի ծովի վրա, ընկել է  Վիետնամի տարածքային ջրերում՝ Տխո-Չու  կղզուց 250 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտարարել է Վիետնամական  նավատորմի ներկայացուցիչը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ — ներին:

Հիշեցնենք, որ ինքնաթիռի մեջ եղել է 239 մարդ՝ 227 ուղեւոր եւ 12 անձնակազմի անդամ: Նրանց թվում են եղել  քաղաքացիներ՝ 14 երկրից:

MH370 թռիչքը իրականացվել է  Կուալա Լումպուրից՝ ժամը 0:41 տեղական ժամանակով:  Վերջին անգամ ինքնաթիռից ազդանշան է ստացվել թռիչքից  երկու ժամ անց:

Ցուցադրել ավելի
Back to top button