Միջազգային

Օբաման Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել

Բարաք Օբաման հեռախոսազրուցում, որը տեղի է ունեցել այս գիշեր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանն ուղղված իր առաջարկները, որոնք իրենց մեջ ներառում են ուղիղ բանակցություններ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև և նաև միջազգային դիտորդների ներկայությունը Ուկրաինայում: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի լրավական ծառանությունը, զրույցի ժամանակ պարզվել է, որ կան գնահատականների և մոտեցումների միջև տարբերություններ ճգնաժամի առաջացման պատճառների հարցում: Պուտինը Օբամային ասել է, որ Ուկրաինայի ներկայիս ղեկավարությունը երկրի արևելյան, հարավ արևելյան շրջաններին և Ղրիմին պարտադրում է անօրինական որոշումներ և Ռուսաստանի պատասխանը դրանց  համարժեք է:

Ցուցադրել ավելի
Back to top button