Հասարակություն

Մշակութաբան.ՀՀ մշակութային քաղաքականությանը էական փոփոխությունների կարիք ունի

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Պատմական երկար էքսկուրսի կարիք չկա հասկանալու համար մշակութային ժառանագության հզոր գործառույթը հայ ժողովրդի կյանքում: Ժառանգություն, որի հանդեպ վերաբերմունքը, ցավոք, միշտ չէ, որ կարելի գնահատել համարժեք: Մշակութաբան Համլետ Պետրոսյանն, այդուհանդերձ, նկատել է, որ մշակութային ժառանգության հանդեպ վերջին տարիներին հետաքրքրության զգալի աճ կա: Պատճառները տարբեր են.«Անկախ պետության ստեղծամամբ հնարավորություն ստեղծվեց, որպեսզի դրսից մասնագետներ գան, դրան նպաստեցին ինքնության վերհաստատման մեր ձգտումները, նաև քաղաքացիական շարժումները»:

Եվ վերջապես Հայաստանը վավերացրել է միջազգային բազմաթիվ փաստաթղթեր, որոնք միտված են մշակութայնի ժառանգության պահպանմանը: Համլետ Պետրոսյանի խոսքով եթե նախկինում մշակութային արժեքները միայն դիտելու և գեղեցիկով հմայվելու համար էին, ապա այսօր փորձում են գտնել ուղիներ մշակույթի դերը ժամանակակից գործընթացներում ակտիվացնելու համար: «Քաղաքակիրթ աշխարհը վաղուց հասկացել է՝ եթե հասարայությունն ապրում է լիարժեք մշակութային կյանքով, դա անպայաման իր դրական ազդեցությունն է ունենում թե’ տնտեսական, թե’ քաղաքական կյանքի վրա»,-ասում է գիտնականը: Այս առումով ինչպիսին են մոտեցումները հայ իրականության մեջ: Մեզնանում, ըստ Պետրոսյանի, մշակույթն առայժմ միայն այցեքարտի դեր է կատարում.«Շատ ավելի թույլ է արտահայտված մշակութայնի ժառանգության որպես առաջընթացի գործիքի դերը»:

«Հայաստանում գրանցված է ավելի քան 30 հազար խաչքար, արդյոք հնարավոր է յուրաքանչյուրի վրա մեկ պահակ կամգնեցնել և անընդհատ վերահսկել: Բացի այդ Հյաստանում ստեղվել է այսպիսի իրավիճակ, թվում կան հատուկ վնասարարներ, հուշարձաններ ավերողներ և պետության հիմնական գործառույթը հուշարձանները նրանցից պաշտպանելն ու բոլորի ձեռքը բռնելն է, ինչն ուղղակի անհնար է», -ասում է մշակութաբանը: Նրա համոզմամբ անհրաժեշտ են փոփոխություններ հետևյալ սկզբունքով՝ մշակութայնի ժառանգությունը պատկանում է հասարակությանը, այն պահպանելու, օգտագործելու, նրա դերակատարումը բարձրացնելու հիմնական գործառույթը պետք է տրվի հասարակությանը: Գառնիի դեպն ըստ նրա այդ առումով առաջին դրական նախադեպն է, երբ համայնքը փորձում է ինքնուրույն դերակատարություն ստանձնել:

Հնավայրի տարածքում սրճարան կառուցելու նախաձեռնությանը, Համլետ Պետրոսյանն անդրադառնում է որպես մասնագետ, ով ութ տարի հնագիտական արշավախմբի կազմում մասնակցել է Գառնիի հնագիտական հետազոտությանը, հեղիանակել է գիրք, որը կոչվում է «Գառնին 9-14-րդ դարերում» և արձանագրում է հետևյալը
«Գառնին պատմամշակությանի և բնական լանդշաֆտային հուշարձան է: Գառնիի հնավայրը ողջ ամրոցն է, որը ներառում է թե’ տաճարը, թե’ պալատական կառույցները, թե’ բաղնիքը, թե’ բազմաթիվ այլ կառույցներ ևս: Ցանկացած շինություն՝ մշտական թե ժամանակավոր այս տարածքում կառուցելն անընդունելի է»:

Համլետ Պետրոսյանի համոզմամբ պետկան մարմինները քաղաքացիական շարժումները պետք է դիտարկեն ոչ որպես չընկալելու և չհասկանալու խնդիր, այլ հասարակության շահագրգիչ վերաբերմունքի դրսևորում: Ի վերջո մշակութային ժառանգությունը պետք է լինի հասարակության սեփականությունը և ոչ միայն թղթի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button