Միջազգային

Հանրաքվեի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունի Ուկրաինայի կառավարությունը. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համարում է, որ Ռուսաստանի հետ ինքնավար հանրապետության միավորման համար Ղրիմում մարտի 16-ին նշանակված հանրաքվեն կխախտի Ուկրաինայի  Սահմանադրությունը և միջազգային իրավունքը: Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, որ հանրաքվեի վերաբերյալ ցանկացած որոշում պետք է ընդունի Ուկրաինայի կառավարությունը:

Նշենք, որ նախօրեին Ղրիմի խորհրդարանը որոշում է ընդունել դիմել Ռուսաստանի ղեկավարությանը Ռուսաստանի Դաշնության կազմին ինքնավարության  միանալու հարցով: Պատգամավորները նաև մարտի 16-ին հանրաքվե են նշանակել, որով պետք է որոշի Ղրիմի ինքնավարության միանալու հարցը Ռուսաստանին: Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հանրաքվե անցկացնելու մասին որոշումը համարել է անօրինական և այն չեղյալ է հայտարարել:

Ցուցադրել ավելի
Back to top button