ՄիջազգայինՏեսանյութ

Russia Today-ի մեկնաբանը ուղիղ եթերում դատապարտել է ՌԴ գործողություններն ու հայտնել, որ հրաժարվում է իր աշխատանքից

Russia Today (RT) հեռուստաալիքի հաղորդավարուհի Լիզ Վալը մարտի 5-ին ուղիղ եթերում հայտարարել է, որ հրաժարվում է իր աշխատանքից, գրում է lenta.ru-ն: Վալն ասել է, որ ինքը չի կարող շարունակել համագործակցել մի հեռուստաալիքի հետ, որը ֆինանսավորվում է ՌԴ կառավարության կողմից և փորձում է արդարացնել Պուտինի գործողությունները: Ավելի վաղ RT-ի մեկ այլ հեռուստահաղորդավարուհի՝ Էբի Մարտինը, իր Breaking the Set ծրագրի ժամանակ դատապարտել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի «ռազմական օկուպացիան»: RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այս առիթով հայտարարել էր, որ Էբի Մարտինը լավ չի պատկերացնում Ղրիմի իրավիճակը և «ամերիկյան պրոպագանդայի» զոհ է:

Նշենք, որ այս ալիքը ստեղծվել է Ռուսաստանի իմիջը արտերկրում բարելավելու նպատակով: Ներկայում այն մտնում է նոր ստեղծված մեդիահոլդինգի մեջ, որը ղեկավարում է Դմիտրի Կիսելյովը:

Ցուցադրել ավելի
Back to top button