ԿարևորՔաղաքական

Ջեյմս Ուորլիքը շնորհակալություն է հայտնել Կարլ Բիլդտին ԼՂ հարցում ցուցաբերած ակտիվության համար

Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների պալատի ներկայացուցիչները հետաքրքրված են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմամբ: Այս մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանապագահ Ջեյմս Ուորլիքը: ԱՄՆ համանախագահը նաեւ շնորհակալություն է հայտնել երկրին ու ԱԳ նախարար Կարլ Բիլդտին` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ակտիվորեն ներգրավվածության համար: «Եկեք միասին շարունակենք մեր աշխատանքը Հարավային Կովկասում»,- գրել է Ուորլիքը: Շվեդիան Մինսկի խմբի անդամ պետություն է: Ուորլիքը տեղեկացրել է, որ Շվեդիայում է խորհրդատվությունների համար:

Ցուցադրել ավելի
Back to top button