Միջազգային

Ուկրաինայի վարչապետը Բրյսուսելում կհանդիպի Հերման վան Ռոմպեյի հետ

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը մեկօրյա աշխատանքային այցով ուղևորվել է Բրյսուսել, որտեղ այսօր Եվրոպական միության Խորհրդի հրավերով կմասնակցի ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարների հերթական նստաշրջանին: Ինչպես տեղեկացնում է Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը, աշխատանքային այցի շրջանակներում Յացենյուկը կհանդիպի Եվրոպական Խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեյին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: Ուկրաինայի վարչապետը կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենին:

Ցուցադրել ավելի
Back to top button