Հասարակություն

Կանանց տոնին նվիրված միջոցառում` ՊՆ-ում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Պաշտպանության նախարարությունում այսօր տեղի է ուեցել միջոցառում՝ նվիրված կանանց միջազգային օրվան: Միջոցառմանը մասնկացել են ՀՀ Ազգային հերոսների մայրերը և այրիները, զինված ուժերում լավագույնը ճանաչված զինծառայողների ծնողները, հայոց բանակում միաժամանակ ծառայող զույգ եղբայրների մայրերեը, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին նախագահները, կին զինծառայողներ և ազատամարտիկներ։ Առաջիկա տոների կապակցությամբ մի խումբ կին զինծառայողներ և ժամկետային զինծառայողների ծնողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու պատվոգրերով։

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կանանց միջազգային օրվա առիթով կազմակերպված մեծամասշտաբ միջոցառումն այսօր մեկնարկեց նախարարության տեղեկատվության և հասարակայանւթյան հետ կապերի վարչության պատրաստած «Մայրությանն ավետարան» ֆիլմի ցուցադրությամբ, հնչեցին շնորհավորանքներ, ելույթներ: Ելույթ ունեցողների թվում նաև Ջուլիետա Մինասյանն էր, ում հինգ զավակների երեքն այժմ ծառայում են Հայոց բանակում:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տոնական ուղերձն այսօր ուղղված էր իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների մայրերին, այրիներին, հայոց բանակում իրենց ծառայությունն իրականացնող զինվորների մայրեին, կին զինծառայողներին, ազատամարտիկներին, ընհանրապես բոլո հայ կանանց: Նախարաը խոստովանեց, որ զինվորական լարված առօրյայի մեջ հաճախ հնարավորություն չի լինում պատշաճ ուշադուրթյան ու գնահատանքի արժանացնել կանանց, իսկ տոնական միամսյակն այդ առոմով հրաշալի հնարավորություն է:

«Մենք հուսնացանք առաջին անգամ մեր մայրերին և ուսուցիչներին ծաղիկներ նվիրելով ու նվիրելով սովորեցինք նաև նվիրվել»:

Ինչպես արցախյան պատերազմում, այնպես էր այսօր հայկական զինված ուժերի համակարգում հայ կինն իր ուսերին է կրում բոլոր դժվարությունները տղամարդու հետ կողք կողքի։ Նախարար Օհանյանի խոսքով` այսօր հերոսներ կոչվելու լիարժեք իրավունքն ունեն նաև այն մայրերը, որոնց որդիները պաշտպանում են սահմանն ու պահպանում մեր երկրի խաղաղությունը՝ երբեմն նաև կյանքի գնով:

Տոնական միամսյակի կապակցությամբ պաշտպանության նախարարության գերատեսչական մեդալներով, նվերներով ու պատվոգրերերով այսօր պարգևատրվեցին բազմաթիվ կանայք, ում ճակատագիրն այս կամ այն կերպ աղերսվել է հայոց բանակի բարդ ու հերոսկան ուղու հետ։ Նրանց թվում էին ինչպես հերոսներ ծնած, այնպես էլ պատերազմի ու խաղաղության պայմաններում հերոսացած բազմաթիվ կանայք:

Ցուցադրել ավելի
Back to top button