Միջազգային

Դիպուկահարներին Կիևում վարձել էին Մայդանի առաջնորդները. հեռախոսազրույց Քետրին Էշտոնի եւ Ուրմաս Պաետի հետ

Նոր սկանդալ է հասունանում Մայդանի դեպքերի շուրջ:

Դիպուկահարներին Կիևում վարձել էին Մայդանի առաջնորդները. Սա է հետևում ԵՄ արտաքին կապերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հեռախոսազրույցից, որի ձայնագրությունը հայտնվել է համացացնում և այն տեքստային տարբերակով հրապարակել է Russia Today հեռուստաալիքը: Հեռախոսազրույցում Պաետը պատմում է Էշթոնին, որ բոլոր հանցանշանները, որոնք նրան ներկայացրել են, փաստում են, որ թե ցուցարարներին, թե իրավապահներին սպանել են նույն դիպուկահարները:

«Շատ է անհանգստացնում այն փաստը, որ նոր կոալիցիան չի ցանկանում հետաքննել այդ իրադարձությունները, և այժմ հստակ է դառնում, որ դիպուկահարների հետևում կանգնած էր ոչ թե Յանուկովիչը, այլ ինչ-որ մեկը այս նոր կոալիցիայից»,- պատմել է էստոնացի պաշտոնյան: Միևնույն ժամանակ նա մտահոգություն է հայտնում, որ եթե «այս պատմություն սկսի ապրել իր կյանքով, ապա միանգամից կվարկաբեկի նոր կոալիցիան»:

Ներկայացնում ենք զրույցը ըստ երկխոսության.

«Տխուր են տպավորություններս: Ես հանդիպել եմ «Ռեգիոնների» կուսակցության ներկայացուցիչների հետ, նաև նոր կոալիցիայի անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչի հետ: Նրա անունը Օլգա է, դուք պետք է ճանաչեք նրան»,-ասել է Պաետը Էշթոնին, ով պատասխանել է, որ «Օլգա, այո, ես ճանաչում եմ….»
Պաետը շարունակել է, որ «Օլգան նաև ասել է, որ համաձայն բոլոր հանցանշանների մարդիկ, որ երկու կողմից սպանվել են նույն դիպուկահարների գնդակից»: «Նա ինձ լուսանկարներ է ցույց տվել, հղում անելով բժիշկների եզրակացությանը, որոնք պնդում են նույն զենքից արձակված գնդակների ու ձեռագրի մասին: Եվ մարդկանց մտահոգությունն ավելանում է նրանից, որ նոր կոալիցիան չի ցանկանում հետաքննել կատարվածը: Կտրուկ ավելանում է այն գիտակցությունը, որ այդ ամենի հետևում ոչ թե Յանուկովիչն էր, այլ ինչ-որ մեկը նոր կոալիցիայից»:

Ի դեպ, Էստոնիայի արտգործնախարարությունն արդեն հաստատել է ձայնագրությունը կեղծ է եղել:

Ցուցադրել ավելի
Back to top button