Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար.«Ուկրաինայում ճգնաժամը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով»

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Եվրոպան համաձայն են, որ Ուկրաինայում ճգնաժամը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ  Լավրովի և եվրոպական մի շարք երկների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ Փարիզում երեկ երեկոյան կայացած հանդիպումից հետո: «ԱՄՆ և նրա գործընկերները կենտրոնացել են լուծումներ գտնելու վրա: Ոչ մեկին ձեռնտու չէ հետագա առճակատումը»,-ասել է նա: Լավրովի հետ Փարիզում զրույցը Քերին բնութագրել է որպես «շատ կառուցողական», նաև հայտնել է,  որ իրենք քննարկումները պատրաստվում են շարունակել այսօր Հռոմում: Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը նախկինի պես տրամադրված է Մոսկվայի դեմ տարբեր պաշժամիջոցներ սահմանել, եթե ճգնաժամը երկարաձգվի: «Մեր դիրքորոշումն այդ հարցում ընդհանրապես չի փոխվել», -ասել է Քերրին:

Ցուցադրել ավելի
Back to top button