Միջազգային

ԱՄՆ-ն մուտքի արտոնագրի պատժամիջոցներ կկիրառի ռուս պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ պատժամիջոցներ կկիրառի ռուս պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայի ամբողջականությանը:

Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանն ի պատասխան ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի այն պաշտոնյաների եւ անհատների նկատմամբ, որոնք պատասխանատու են  եւ սպառնալիք են ներկայացնում երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար, հայտարարել է Սպիտակ տունը:

«ԱՄՆ նախագահի առաջարկով պետդեպարտամենտն այսօր ներկայացրել է մի շարք պաշտոնյաների եւ ֆիզիկական անձանց ցանկը, որոնց վրա կգործի մուտքի արտոնագրի պատժամիջոցները», — ասված է հայտարարության մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button