ԿարևորՍպորտ

Ռուսաստան-Հայաստանի ընկերական հանդիպումը՝ այսօր

Այսօր ժամը 18.00-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքի «Կուբան» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլի Ռուսաստանի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպում: ՖԻՖԱ-ի օրացույցով միջազգային ընկերական հանդիպումների առաջին պաշտոնական օրը Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 22-րդ հորիզոնականը զբաղեցնող Ռուսաստանի ազգային հավաքականի հետ: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի ազգային հավաքականների առաջին ընկերական հանդիպումն է: Պաշտոնական մրցաշարերում երկու երկրների ազգային հավաքականները հանդիպել են 4 անգամ: Եվրոպայի 2000 թ. առաջնության ընտրական փուլում Ռուսաստանի հավաքականը երկու անգամ հաղթել է մեր ընտրանուն՝ 3:0 և 2:0 հաշիվներով: Եվրո-2012-ի ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է 0:0, իսկ Սանկտ-Պետերբուրգում 3:1 հաշվով հաղթել են ռուսները: Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 6-ին Մայնցում Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում կմրցի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Գերմանիայի ազգային հավաքականի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button