Միջազգային

Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի գործողությունները կվանեն մյուս երկրներին.Օբաման մեկնաբանել է Պուտինի խոսքերը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասած խոսքերը: Ռուսաստանի նախագահը նախօրեին հրավիրված ասուլիսում Ուկրաինայում կատարվածը բնութագրել էր որպես իշխանության բռնազավթում և ասել էր, որ այդ երկրում ձևավորված իշխանության մարմիններից մասնակիորեն օրինական է համարում միայն խորհրդարանը, իսկ մյուսները ոչ օրինական: Ուկրաինա զորք մտցնելու հնարավորության վերաբերյալ խոսելիս էլ Պուտինը նշել էր. «դրա անհրաժեշտությունը դեռ չկա, սակայն կա այդպիսի հնարավորություն»: «Նախագահ Պուտինը հավանաբար իրավաբանների այլ խումբ ունի: Հնարավոր է, որ մեկնաբանությունների ընտրությունն էլ այլ է: Սակայն չեմ կարծում, որ հնարավոր է ինչ-որ մեկին հիմարացնել», — հայտարարել է Օբաման հանդես գալով Վաշինգտոնում: Նա  ասել է, որ  Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի գործողությունները կվանեն մյուս երկրներին: «Ռուսաստանին մոտ գտնվող պետությունները խոր անհագստություն և կասկած ունեն  կապված նման միջամտության հետ: Դա կարող է շատ երկրների վանել Ռուսաստանից», ասել է ԱՄՆ նախագահը

Ցուցադրել ավելի
Back to top button