ԿարևորՀասարակություն

Որն է Պահքի հիմնական նպատակը. բացատրում է Տեր-Եսայի քահանա Արթենյանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Եթե մենք պահք ենք պահում մաքրագործվելու համար, ապա դա չենք անում միայն այդ քառասուն օրերի համար, մենք դա անում ենք ողջ կյանքի համար», խոսելով Մեծ Պահքի խորհրդի, ագելված սննդի և հաճախ դրանց վերաբերյալ թյուր ըմբռնման մասին ասել է  Տեր-Եսայի քահանա Արթենյանը: Նա անդրադարձել է նաև Պահք-դիետա սխալ մոտեցմանը: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ խոսել է պահքային ուստեստների և հայկական խոհանոցի այդ առումով բազմազանության մասին: Նա նաև մի քանի խորհուրդ է տվել և մատնանշել հետաքրքիր պահքային ուտեստներ:

Մեծ Պահքի մասին պետք է ոչ միայն խոսել, այլև սովորել, թե ինչպես պետք է այն պահի յուրաքանչյուր հավատացյալ մարդ: Բարեբախտաբար այդպես էլ կա, համենայն դեպս վերջին շրջանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Տեր-Եսայի քահանա Արթենյանը: Քահանայի խոսքով` Պահքի նպատակը ոչ միայն որոշակի սննդակարգի հետևելն է, այլ առաջին հերթին` հոգևոր մաքրագործման ճանապարհն է:

Պահքի շրջանում պետք է հրաժարվել ոչ միայն մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից, այլ պետք է հետևել նաև սննդակարգին, քանի որ այդ շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Այս առումով «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը առանձնացնում է հայկական խոհանոը: Մեր խոհանոցն այնքան հարուստ է, որ ընտրության մեծ հնարավորություն է տալիս ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագման կերակրատեսակներից օգտվելու դեպքում:

Մեր խոհանոցն իսկապես բազմազան է և այսօր գրեթե չկա մի սննդի կետ, որտեղ չլինեն պահքային ուտեստներ: Իհարկե կան շատերը, ովքեր պահքային կերակրատեսակներից օգտվում են ոչ թե Պահք, այլ դիետա պահելու նպատակով: Նման մարդկանց Տեր-Եսայի քահանա Արթենյանը բնորոշում է մեկ նախադասությամբ:

«Դա ինքնախաբեություն է , դա պահք չի»:

Առհասարակ դիետայի մասին իր մասնագիտական կարծիքը հայտնեց նաև Հանրապետության գլխավոր խոհարարը: Ըստ նրա դիետան ինքնին ինքնախաբեություն է`լինի Պահքի շրջանում, դե դրանից դուրս: Վերադառնալով Մեծ Պահքին նշենք, որ քահանան չի ընդունում ևս մեկ բավականին տարածված, բայց թյուր կարծիք: Սխալ է այն կարծիքը, թե Պահք պահելիս պետք է քրիստոնյան նպատակ դնի իր առջև:

Այսպիսով` Պահք չեն պահում ինչ որ նպատակով, Պահք պահում են բացառապես ինքնամաքրման նպատակով: Սա է Պահքի հիմնական խորհուրդը:

Ցուցադրել ավելի
Back to top button