ԿարևորՀասարակություն

Մարտի 10-ից կմեկնարկի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիան

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Կանանց տոների առիթով մեկնարկելու է առողջապահական մեկամսյակ, որը Երեւանի քաղաքապետարանն այս տարի նախաձեռնել է Առողջապահության հետ համատեղ եւ խոստանում է, որ այն աննախադեպ է լինելու: Ակցիայի օրերին անվճար սպասարկման մեջ է մտնելու նույնիսկ տոմոգրաֆիան, այսօր լրագրողներին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը` նշելով, որ այդ նպատակով Երեւանի քաղաքապետարանը գնել է տոմոգրաֆիայի սարքավորում:

Երկուշաբթի` մարտի 10-ից, Երեւանում մեկնարկելու է «Ձեզ համար, կանայք» առողջապահական մեկամսյա ակցիան: Ընդգրկուն եւ աննախադեպ. այսպես բնութագրեց առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրականացվելիք աշխատանքները Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը: Լրագրողների հետ հանդիպումը իրազեկման նպատակ ուներ:

Ակցիային մասնակցելու են քաղաքի բոլոր հիվանդանոցները, նույնիսկ` մասնավոր: Իսկ պոլիկլինիկաները զննումներ իրականացնելուց հետո կոնկրետ հիվանդանոցներ չեն ուղարկելու դիմողներին: Այս տարվա աննախադեպ ծառայություններից Կամսար Բաբինյանը նշեց հետեւյալը. քաղաքապետարանը գնել է տոմոգրչաֆիայի սարք եւ դժվարմատչելի ախտորոշման այս ձեւը նույնպես մտնելու է անվճար ակցիայի մեջ: Ինչ վերաբերում է ակցիայի ուղղություններին, ապա դրանք հետեւյալն են:

Անցյալ տարի «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիային մասնակցել է 9 800 քաղաքացի: Նրանցից 470-ը անվճար վիրահատվել է, ասում է Կամսար Բաբինյանը:

Առողջապահական մեկամսյակ անցկացվելու է նաեւ մարզերում: Իսկ այս մի ակցիայից հետո Երեւանում սպասվում է եւս մեկը: Արդեն ավանդական է դառնում նաեւ առողջապահական` «Երեւանյան ամառ» ակցիան: Այս տարի նույնպես դա կլինի. խոստացավ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button