Սպորտ

Արձագանք`սիրիահայերի բարձրաձայնած դժգոհությանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, սիրիահայերի ղեկավարությամբ արդեն մեկ ու կես տարի է, ինչ Հայաստանում ծավալել է իր գործունեությունը: Կարճ ժամանակի ընթացքում կենտրոնում արդեն գրանցվել են մոտ 5500 սիրիահայ: 2012 թվականին Քուվեյթի Հանրապետությունը 40 միլիոն դրամի օգնության հավաստագիր է հանձնել կազմակերպությանը, որի շրջանակներում նշված գումարի սահմաններում 1100 սիրիահայերին բաժանվել է պարենային ապրանքներ ձեռք բերելու կտրոններ: Այսօր էլ բազում ծրագրերի հետ է համագործակցում կենտրոնը: Սակայն կառույցի գործունեությունը թերագնահատողների զանգերից զերծ չէ:

Ճակատագրի քմահաճույքով աշխարհասփյուռ հայը ժամանակ առ ժամանա դառնում է թափառակն և նոր բնակավայրում ջանում է նորից կարգավորել իր կենսակերպը: Սիրիայում տևական ժամանակ ընթացող պատերազմի արդյունքում բազմաթիվ սիրիահայեր են այսօր ծվարել Հայաստանում: Սիրիահայ մեր հայրենակիցներին աջակցելու ե’ւ պետական, ե’ւ հասարակական մի շարք ծրագրեր կան: Այդպիսի առաքելություն ունի նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որն իր օգնության ձեռքն է մեկնում մոտ 5500 սիրիահայերի: Բազմաթիվ օգնություններից են այստեղ օգտվում սիրիահայ մեր հայրենակիցները, սակայն ուշադրությունն առավել մեծ է հատուկ խմբերի վրա:

Միայն պարենային մթերքների օգնություն չեն ստանում սիրիահայերն այս կառույցից, ասում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Լենա Հալաջյանը և նշում, որ կենտրոնն աջակցում է նաև առողջական խնդիրներով ընտանիքներին, ընդհուպ մինչև սրտի վիրահատություն: Հասարակական կազմակերպությունն ինչ հարց կարողանում է լուծում է անմիջական միջոցներով, իսկ պետական մակարդի հարցերը հասցեագրում է սփյուռքի նախարարությանը: Սակայն այսպիսի կառույցների գործունեությունը թերագնահատող արտահայտություններ հաճախ են հնչում: Լուրեր են շրջանառվում, որ կենտրոնը օգնությունը չի բաշխում հավասար և որ ամենակարևոն է այն չի հասնում կարիքավորներին, կենտրոնի տնօրեն Լենա Հալաջյանը մեկնաբանեց:

«Վորդ Վիժն-ը վերջերս տրամադրեց 100 զույգ բոթասը ես չեմ կարող տալ բոլորին: Չենք կարող բոլորին հասնել»:

Փորձում են զերծ մնալ օրինազանցումներին առնչվող ավելորդ խոսակցություններից, կենտրոնի գրասենյակ էլ են լինում օգնությունը չստանալու բողոք-զանգերը, սակայն Լենա Հալաջյանը վստահեցրց, որ ունեն տվյալ անձի կամ ընտանիքի տվյալները` թե ո՞ր օրը, ո՞ր կազմակերպությունից է ստացել օժանդակությունը:

Բացի այն խմբերից, ովքեր ստանում են հիմնական օգնությունը, կենտրոնը Ավստրիական ծրագրի հետ համագործակցության շրջանակներում 300 սիրիահայ ընտանիքի տվյալներ է փոխանցել հայկական Կարիտաս բարեգործական ընկերությանն ու Կարմիր Խաչին և ամեն անգամ տարբեր ընտանիքների են մատնանշում, որպեսզի կարողանան գոնե մեծ մասին ընդգրկել ծրագրերում: Անցյալ շաբաթ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն արդեն մեկնարկել է 15 հազար դոլար արժողությամբ վեցամսյա նոր ծրագիր:

Այսօր հասարակական կազմակերպություններից մեկից կենտրոնը ստացել էր 450 արկղ գրենական պիտույքներ և սանիտարական փաթեթներ: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնին կազմակերպությունն առաջարկել է 10 հազար դոլարի աջակցություն, որի շրջանակներում սիրիահայ մանուկների համար կկարվեն բաճկոններ:

Ցուցադրել ավելի
Back to top button