Հասարակություն

Անակնկալ այց` զորամաս

Այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զորամասերից մեկի մարտունակության անսպասելի ստուգում է կատարել: Այդ մասին գրել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում: Նրա խոսքով, նախարարն ստուգել է նաև զինտեխնիկայի վիճակը, ծանոթացել զորամասի բարեկարգմանն ուղղված շինարարական աշխատանքների ընթացքին, զինծառայողների կենցաղային պայմաններին` տալով համապատասխան հանձնարարականներ: Հիշեցնենք՝ նախարարը հաճախակի է այսպիսի անսպասելի այցեր կատարում հանրապետության զորամասեր:

Back to top button