ԿարևորՀասարակություն

Վեց հայ գործարար` Forbes հեղինակավոր հանդեսում

Ամերիկյան Forbes հեղինակավոր հանդեսը մարտի 3-ին հրապարակել է 2014թ. միլիարդատերերի համաշխարհային վարկանիշը, որում ներկայացված է վեց հայ գործարար:

Աշխարհի ամենահարուստ հայի «տիտղոսը» շարունակում է կրել հյուրանոցային մագնատ Քըրք Քըրքորյանը, որի կարողությունը գնահատվում է $4,5 մլրդ: 96-ամյա գործարարը զբաղեցնում է միլիարդատերերի վարկանիշի 328-րդ հորիզոնականը: Վերջին տարում նրա կարողությունն ավելացել է $1,2 մլրդ-ով:

Վարկանիշի 345-րդ տեղում է ռուսաստանաբնակ հայ գործարար և «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ $4,3 մլրդ կարողությամբ: 48-ամյա գործարարի կարողությունը վերջին տարում աճել է կես միլիարդով:

«Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը Forbes-ի վարկանիշում 663-րդն է` $2,6 մլրդ-ով: 42-ամյա Խաչատուրովի կարողությունը վերջին տարում աճել է $0,2 մլրդ-ով:

Forbes-ի միլիարդատերերի ցուցակում արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը 931-րդն է: Հանդեսը 81-ամյա գործարարի կարողությունը գնահատել է $1,9 մլրդ: Վերջին տարում Էռնեկյանի կարողությունն աճել է $100 մլն-ով:

«ՌԵՍՈ-Գարանտիա» ապահովագրական խմբի սեփականատեր եղբայրներ Սերգեյ և ՆիկոլայՍարկիսովները 1465-րդ հորիզոնականում են` յուրաքանչյուրը $1,1 մլրդ կարողությամբ: Սարկիսովների կարողությունը վերջին տարում նվազել է $0,35-ական մլրդ-ով:

Չորս տարի ընդմիջումից հետո վարկանիշն այս տարի կրկին գլխավորել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Հանդեսը նրա կարողությունը գնահատել է $76 մլրդ, ինչը $9 մլրդ-ով գերազանցում է նրա անցած տարվա կարողությունը: Վարկանիշի 2013-ի առաջատար, մեքսիկացի հեռահաղորդակցային մագնատ Կառլոս Սլիմը այս տարի հայտնվել է երկրորդ հորիզոնականում` $72 մլրդ կարողությամբ: Լավագույն եռյակը եզրափակում է Inditex (Zara ցանց) ընկերության սեփականատեր Ամանսիո Օրտեգան` $64 մլրդ:

Վարկանիշում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 1645 գործարար, որ կարողությունը գերազանցում է $1 մլրդ-ը: Նրանց ընդհանուր կարողությունը կազմում է #6,4 տրլն, ինրը $1 տրլն-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը: Ցուցակում այս տարի ռեկորդային թիվ են կազմել «նորեկները»` 268 և կանայք` 42:

Ցուցադրել ավելի
Back to top button