Միջազգային

ՆԱՏՕ-ի խորհուրդն այսօր Ուկրաինային նվիրված արտահերթ նիստ կհրավիրի

ՆԱՏՕ-ի խորհուրդն այսօր  Ուկրաինային նվիրված արտահերթ նիստ կհրավիրի` տեղեկացրել են Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունից: «Նիստը տեղի կունենա Լեհաստանի հարցման համաձայն ելնելով  Վաշինգտոնյան պայմանագրի 4-րդ հոդվածի պահանջներից», — ասվում է հայտարարությունում: Հոդվածը նախատեսում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասնակցությամբ խորհրդակցության անցկացման  հնարավորություն, այն դեպքում, երբ այդ երկրներից մեկն ունի լուրջ մտահոգություններ կապված անվանտգության սպառնալիքների հետ: Իր հարցման մեջ Լեհաստանը Ոկրաինայում ստեղծված իրավիճակը համարել է «Եվրաատլանտյան տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ուղղակի հետևանքներ ունեցող»:

Ցուցադրել ավելի
Back to top button