Հասարակություն

Եղանակային ծայրահեղ տատանումներով տարի. ԱԻՆ հիդրոմետ

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այս տարվա եղանակային պայմաններն աչքի են ընկնում ծայրահեղ տատանումներով: Կանխատեսումների համաձայն` այս տարվա մարտը կլինի տաք, սակայն տեղումնառատ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Այսօր հանրապետությունում օդի ջերմաստիճանը, ըստ նրա, կբարձրանա մինչև 19 աստիճան, ինչն էլ կպահպանվի առաջիկա երկու օրերին: սակայն այսօր երեկոյան կդիտվեն անձրևի տեսքով տեղումներ:

Ծայրահեղ տաք գարուն, որը մեր հանրապետությունում, ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի ձևակերպմամբ, սկսվել է դեռ փետրվարի 15-ից: Փետրվարի 10-ից մինչ օրս հարավից Հայաստան են ներթափանցում արևադարձային տաք հոսանքներ, ինչի արդյունքում փետրվարի վերջին և մարտի առաջին օրերին մայրաքաղաքում, Սյունիքի հովիտներում և Արարտյան դաշտում օդի ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված կանխատեսումները:

Տաք հոսանքների ներթափանցումը մեր հանրապետություն, օդերևութաբանի տեղեկացմամբ, դեռ շարունակվում է և օդի ջերմաստիճանը շարունակում է մնալ նորմայից բարձր, որը նկատվում է հիմնականում Սյունիքի հովիտներում և Արարտյան դաշտում: Այս եղանակի պայմաններում էլ արդեն Սյունիքի և Տավուշի հովիտներում ու Արարտյան դաշտում ծիրանենու մոտ բողբոջներ են նկատվում, ինչն էլ , ըստ օդերևութաբանի, 15-ից 20 օր շուտ է:

«Մենք գիտենք, որ ինչքան շուտ է ծաղկում ծիրանենին, այնքան մեծ է ցրտահարման վտանգը, բայց դա անենևին չի նշանակում, որ այս տար պետք է տեղի ունենա ցրտահարություն: ՄԵնք էլի ունեցել ենք տաք տարիներ, որ 15-20 օր շուտ ծաղկել է ծիրանենին, բայց չի գրանցվել ցրտահարության դեպքեր, սակայն եղել է նաև հակառակը: Երբ որ ուշ է ծաղկել, սակայն ցրտահարության դեպքեր եղել են»:

Ներկա պահին հայպետհիդրոմետը չունի ցրտահարման կանխատեսումներ, իսկ մինչև մարտի 7-ը տաք հոսանքների ներթափանցումը մեր հանրապետություն կշարունակվի և տաք ջերմաստիճանը կպահպանվի: Այսօր երեկոյան հանրապետությունում սպասվում են տեղումներ:

Հաճախ ենք լսում, որ նման տաք եղանակները կարող են հանգեցնել երկրաշարժի, ինչպես որ տեղի ունեցավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին: Սակայն Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ օդի ջերմաստիճանի բարձրացումը երկրաշարժի հավանականություն չի կանխատեսում:

Ցուցադրել ավելի
Back to top button