Միջազգային

ԵԱՀԿ-ն շուրջ 100 երկարաժամկետ դիտորդ կուղարկի Ուկրաինա

ԵԱՀԿ-ն մտադիր է դիտորդներ ուղղարկել Ուկրաինայի նախագահական ընտրություններին, որոնք նշանակված են մայիսի 25-ին: «Գրասենյակը Ուկրաինայի իշխանությունների կողմից ընտրություններին հետևելու հրավերք է ստացել»,- ասվում է ԵԱՀԿ-ի մամլո հայտարարության մեջ: Այդ նպատակով Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների հարցերով բյուրոն պետք է 100 երկարաժամկետ դիտորդներ ուղարկի, ովքեր նախընտրական մոնիթորինգը կսկսեն ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, և 900 կարճաժամկետ դիտորդների, որոնք ընտրությունների ընթացքին կհետևեն հենց ընտրությունների օրը:

Ցուցադրել ավելի
Back to top button