Միջազգային

Ռուսաստանի ձեռնարկած միջոցները միանգամայն համարժեք են ստեղծված իրավիճակին, Մերկելին ասել է Պուտինը

Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ  հայտարարել է, որ  Ուկրիանայի նկատմամբ Ռուսաստանի ձեռնարկած միջոցները միանգամայն համարժեք են ստեղծված իրավիճակին` տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը Ղրիմում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Մերկելի արտահայտած մտահոգությունների կապակցությամբ կանցլերի ուշադրությունը  հրավիրել է ծայրահեղ ազգայնական ուժերից եկող սպառնալիքների վրա, որոնք վտանգի տակ են դնում ռուսաստանյան քաղաքացիների և ողջ ռուսալեզու բնակչության օրինական շահերը և նաև նրանց կյանքը:

Ցուցադրել ավելի
Back to top button