Տնտեսական

Ի՞նչ է առաջարկում ՑԵ ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ընկերությունն իր հաճախորդին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն իր հաճախորդներին երեք պարտադիր կենսաթոշակային ֆոնդ է առաջարկում՝ Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային, Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական, Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված:

Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային ֆոնդը նախատեսված է ռիկսից խուսափող մասնակիցների համար, ֆոնդի նպատակն է ապահովել ֆոնդի ակտիվների արժեքի երկարաժամկետ աճ ՝ ֆոնդի ակտիվների 100 տոկոսը ներդնելով պարտքային գործիքներում, դրամական շուկայի գործքիներում, ավանդներում և այնպիսի ներդրումային ֆոնդերում, որոնց ակտիվները ներդրվում են վերը նշված արժեթղթերում, և անադներում: Ֆոնդը ներդրումեր չի կատարում բաժնային արժեղթղերում կամ նմանատիպ ներդրումային ֆոնդերում:

Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական կենսաթոշակային ֆոնդի նպատակն է ապահովել ակտիվների արժեքի երկարաժամկետ աճը՝ մինչև 25 տոկոսը ներդնելով բաժնետոմսերում, բաժնային արժեթղթերի ֆոնդերում և այլ նպատաիպ գործքիներում: Ակտիվների մնացած մասը ներդրվում է պարտքային գործիքներում, դրամական շուկայի գործիքներում, ավանդներում և այլ նմանատիպ գործիքներում: Նախատեսված է միջին ռիսկի միջին հակվածություն ունեցող մասնակիցների համար:

Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված կենսաթոշակային ֆոնդի նպատակն է ապահովել ֆոնդի ակտիվների արժեքի երկարաժամակետ աճը՝ մինչև 50 տոկոսը ներդնելով բաժնային գործիքներում, բաժնային արժեթղթերի ֆոնդերում: Նախատեսված է բաժնետոմսերի հետ կապված հնարավորությունների և ռիսկերի մասին իրազեկ մասնակիցների համար: Նպատակնէ հասնել կենսաթոշակային միջոցների առավելագույն աճին:
Զրուցակիցս ՑԵ ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ընկերության գործադիր տնօերն Արման Վարդանյանն է: Վերջինիս խոսքով՝ առաջարկվող երեք ֆոնդերն էլ բավականին կոնսերվատիվ կառավարվող ֆոնդեր են, դրա հետ մեկտեղ կան որոշակի տարբերություններ՝ մարդիկ կարող են ընտրել ավելի ռիսկային կամ պակաս ռիսկային ֆոնդերը: Արման Վարդանյանը պարզաբանում է.« Ռիսկը նա չէ, որ գումարը կորելու է, գումարները բավականին ապահով կառավարվելու են և երկարաժամկետ կտրվածքում ռիսկ եկամտաբերություն շատ լավ համեմատաբար ներդրումային հնարավորություն է ստեղծում, խոսքը գնում է պարզապես բաժնետոմսերի ու պատրատոմսերի միջև գոյություն ունեցող տարբերությունը: Որպես կանոն բաժնետոմսերի շուկան ավելի ռիսկային է, իսկ դա նշանակում է, որ հնարավորություն է ընձեռում ավելի եկամուտ ստանալու»:

Ի դեպ, անձը կարող է ցանկացած ժամանակ փոխել իր ֆոնդի կառավարչին և ընտրած ֆոնդը, տարվա մեջ մեկ անգամ ՝այն անվճար է: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն «Ցե-Կվադրատի» (Ավստրիա) և «Տալանքս ասեթ մենեջմենթի» (Գերմանիա) համատեղ կազմակերպություն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 1991 թվականին: 2006 թվականից այն ցուցակված է Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայի առաջնային հարթակում, իսկ 2008 թվականի մայիսից՝ նաև Վիենայի ֆոնդային բորսայում:

ՑԵ ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ընկերության գործադիր տնօերն Արման Վարդանյանը վստահեցնում է՝ «Մենք այստեղ կարճաժամկետ չենք աշխատում, նպատակն այն չէ, որ կարճաժամկետ սպեկուլյատիվ շահույթ ստանա ընկերությունը, նպատակը երկարաժամկետ, ապահով և եկամտաբեր կառավարումն է»:

ՀՀ կառավարությունն է որոշել՝ ֆոնդերի մուտք գործող եկամուտների առնվազն 60 տոկոսը ներդրվի Հայաստանի ֆինանսական շուկայի գործիքներում:

«Այս պահի դրությամբ կարող եմ ասել,ո ր հիմնականում ենրդրումենր են կատարվելու պարտատատոմսերի շուկայում, բանկային գործիքներում, և որոշակի մի ծավալ նաև եթե միջազգային շուկաներում համապատասխան միջավայր լինի, նաև ՝ կներդրվեն միջազգային ապահով գործիքներում»:

«Համակարգն այնպես է մշակված, որ ակտիվների և ոչ մի կառավարիչ ֆիզիկապես չի կարող շփվել իր հաճախորդների հետ»- վստահեցնում է Արման Վարդանյանը: ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունում հետևում են ու տեղյակ են՝ բարեփոխումները միանաշանակ չեն ընդունվում:

Ներկայացնենք նաև ակտիվների մյուս կառավարչի՝ ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ ընկերության առաջարկները: ԱՄՈՒՆԴԻ ԱԿԲԱ-ն ևս երեք ֆոնդ է առաջարկում՝ ԱՄՈՒՆԴԻ ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ կայուն եկմատմային պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, ԱՄՈՒՆԴԻ ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ պահպանողական պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ԱՄՈՒՆԴԻ ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ հավասարակշռված պարտադիր կենսաթոշակային ֆոնդ:
Հավելեմ, որ Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու նպատակով մասնակիցները կարող են մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը » ինետրնետային էջ կամ այցելել հաշվի օպերատորներին:

Ցուցադրել ավելի
Back to top button