Մշակույթ

Դի Կապրիոն կրկին Օսկարի չի արժանացել.Լավագույն տղամարդ դերակատարն է Մեթյու Մակկոնեհին

լրացված ժամը 15:19

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Լոս Անջելեսի Dolby թատոնում 86-րդ անգամ կայացած Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը, որտեղ ամփոփվեցին 2013- թվականի արդյունքները: Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչել Սթիվ ՄքՔուինի «12 տարվա ստրկություն» ֆիլմը, «Տարվա լավագույն ռեժիսոր»՝ Ալֆոնսո Կուարոնին՝«Ձգողականություն» ֆիլմի համար,«Տարվա լավագույն դերասանուհի» է ճանաչվել Քեյթ Բլանշեթը՝ «Ժասմին» ֆիլմում իր դերակատարման համար:

Հաղթողների վերաբերյալ իրենց մոտավոր կանխատեսումները կինոքննադատներն արել էին ավելի վաղ, բայց «Օսկարը» հայտնի է իր անկանխատեսելիությամբ, ուստի բազմաթիվ հանելուկներ իրենց պատասխաննները ստացան միայն մրցանակաբաշխության ընթացքում :«Օսկար 2014» թվով 86-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը կայացավ մարտի 2-ին հոլիվուդյան Dolby թատրոնում: «Օսկար 2014»-ի թեկնածուների անունները հայտարրաեցին դերասան Քրիս Հեմսվորթը և Կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը: Հուլիվուդյան բազմաթիվ աստղեր շունչները պահած, սպասում էին արդյունքներին ու վերջապես հայտնի դարձան «Օսկար 2014» մրցանակաբաշխության հաղթողները:

Եվ այսպես Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան «Տարվա լավագույն ֆիլմ» է ճանաչել Սթիվ ՄքՔուինի «12 տարվա ստրկություն» ֆիլմը, «Տարվա լավագույն ռեժիսոր»՝ Ալֆոնսո Կուարոնին՝ «Ձգողականություն» ֆիլմի համար, «Տարվա լավագույն դերասանուհին» Քեյթ Բլանշեթն է «Ժասմին» ֆիլմում իր դերակատարման համար, «Տարվա լավագույն դերասանը» Մեթյու Մաքքոնահին է ՝ «Գնորդների դալլասյան ակումբ» ֆիլմում իր դերակատարման համար: Նույն ֆիլմում երկրորդ երկրորդ պլանի լավագույն դերակատարման համար Օսկարի է արժանացել դերասան Ջարեդ Լետոն, ով իր «Օսկարը» նվիրել է այն 36 միլիոն մարդկանց, ովքեր մահացել են ՁԻԱՀ-ից:

«12 տարվա ստրկություն» ֆիլմում իր դերակատարման համար երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել քենիացի նորաթուխ դերասանուհի Լուպիտա Նյոնգոյը: Մրցանակաբաշխության տաստ անվանակարգերում առաջադրված «Ձգողականություն» ֆիլմն արժանացել է վեց մրցանակի՝ մոնտաժի, ձայնահամատեղման, հնչյունային մոնտաժի, օպերատորական աշխատանքի, տեսողական թֆեկտների և երաժշտության համար: «Լավագույն երգի» մրցանակին արժանացել է 1 միլիարդ հասույթ գրանցած «Սառած սիրտ» մուլտֆիլմը՝ «Let it go» երգով: «Լավագույն օտարալեզու ֆիլմ» է ճանաչվել իտալական «Մեծն գեղեցկություն» ժապավենը: Հատուկ մրցանակներով պարևհգևատրվեցին դերասանուհի Անջելա Լենսբերին, դերասան և պրոդյուսեր Սթիվ Մարտինը և հագոըստների մոդելավորող Պյերո Սոզին: Բարեգործական մեծամաշտաբ գործունեություն ծավալելու համար Ջինա Հերշոլթի անվան հումանիտար մրցանակով պարգևատրվեց դերասանուհի Անջելինա Ջոլին:

Եվ վերջում ուշագրավ մի քանի փաստեր մրցանակաբաշխության մասին, որն ամեն տարի մեծ իրարանցում է ստեղծում ողջ կինոաշխարհում: Նախ անվան մասին՝ ինչու հենց Օսկար: Վարկածներից մեկում, մրցանակաբաշխությունը, որի պաշտոնական անվանումը համարվում է «Վաստակի համար ակադեմիայի մրցանակը» իր անվանումը ստացել է Ակադեմիայի գրադարանավարուհի Մարգարետ Հերրիկի «թեթև ձեռքով», ով նկատել է, որ արձանիկը նման է իր քեռի Օսկարին: Այլ պատմաբաններ ենթադրում են, որ իրականում մրցանակն այդպես անվանել է ամերիկացի հայտնի դերասանուհի Բետտի դեյվիսը: Առաջին անգամ «Օսկար» անվանումը գործածավել է 6-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Արձանիկի քաշը շուրջ երկու կիլոգրամ է, երկարությունը 34 սմ:

Այն պատրաստում են պղնձից, նիկելից, արծաթից, իսկ վերջում պատում են 24 կարատանոց ոսկու շերտով: Դեպի փառք տանող ճանապարհը՝ Կարմիր գորգը, որի վրայով քայլում են հայտնիները, ունի 152 մետր երկարություն և 10 մետր լայնություն: Դրա վրա տեղավորվում են շուրջ 100 լուսանկարիչներ, հեռուստաընկերությունների շուրջ 300 ներակայացուցիչներ: Տեղերը բոլորին բավականացնում են: Օսկարի գրեթե 100-ամյա պատմության մեջ մրցանակաբաշխությունը չեղյալ է հայտարարվել երեք անգամ՝ 1938 թվականին Լոս Անջելեսի ջրհեղեղի պատճառով, 1968 թվականաին Մարտին Լյութեր Քինգի սպանությունից հետո և 1981 թվականաին ԱՄՆ նախագահ Ռոնալդ ռեյգանի առևանգումից հետո: Ստացած «Օսկար» ների քանակությամբ առաջտարը եղել և մնում է Ուոլտ Դիսնեյը: Նա արժանացել է 64 առաջադրված Օսկարներից 26-ին :

Ցուցադրել ավելի
Back to top button