Հասարակություն

Արմեն Աշոտյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ։ ԿԳ նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Արմեն Աշոտյանը նաև կմասնակցի ԼՂՀ ԱԺ-ում ավագ դպրոցների թեմայով խորհրդարանական լսումներին, կայցելի Արցախի պետական համալսարան և հանդիպումներ կունենա պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: ԿԳ նախարարը կայցելի նաև ԼՂՀ հարավային շրջաններ: Այցի շրջանակում նախատեսվում է համագործակցության պայմանագրի ստորագրում ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև:

Ցուցադրել ավելի
Back to top button