Տնտեսական

«Ազգային բրենդ» ծրագիրը` մեծ խթան հայ գործարարների համար

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ազգային բրենդ ծրագիրը մեծ խթան կարող է հանդիսանալ հայ գործարարների համար, ասում է գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Հիշեցենք, որ Հայաստանի ազգային բրենդը մշակելու և համաշխարհային հանրությանը ներկայացնելու նպատակով կառավարությունը էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել 62 մլն դրամ: Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքել դրամաշնորհային պայմանագիր` ծրագրի իրականացման համար պահանջվող գումարի մնացած մասը` 225 հազար ԱՄՆ դոլարը, այլ աղբյուրներից ապահովելու պայմանով:

Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրուցում նշում է, որ Ազգային բրենդ ծրագիրը մեծ խթան կարող է հանդիսանալ հայ գործարարներ համար: Պատճառը թերևս մեկն է: Հայաստանը աչքի չի ընկնում մրցունակ քանակներով ապրանք արտահանելու տեսանկյունից, դրա համար հայկան բրենդը իմաստ ունի, որպեսզի մի անվան տակ միավորեն արտադրողներ: Ըստ Մակարյանի` ապրանքի մեծաքանակ արտահաման դեպքում այն կհետաքրքրի արտասահմանյան ընկերություններին, քանի որ չնչին քանակնով արտահանելու դեպքում արտասահմանյան խոշորագույն ցանացերը գործարքների մեջ չեն մտնում:

Գագիկ Մակարյանը ասում է, որ աշխարհում նման փորձ կիրրառում են փոքր ձեռնարկությունները, ու հայկական բրենդը պետք է աշխատի ոչ թե ներսի այլ դրսի շուկաների համար հետևաբար նրանց միավորումը անհրաժեշտ է: Գործատուների միության նախագահի խոսքով` այսօր կան մի քանի ապարքանտեսակներ, որոնք կարող են ներկացվել հայկական բերդ անվան տակ` գինի ,կոնայկ, ինչու չէ նաև մեղր:

Ցուցադրել ավելի
Back to top button