Հասարակություն

62ա միկրոավտոբուսային երթուղին կիրականացվի թիվ 63 ավտոբուսային երթուղով

Երեւանի երթուղային ցանցում մարտի 1-ից թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղին կդադարի գործել, իսկ թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկումը կիրականացնի նոր ուղեգծով: Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկող ընկերությունը օրեր առաջ դիմել էր Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով դադարեցնել վերոնշյալ երթուղու իր կողմից սպասարկման իրավունքը:

Հաշվի առնելով, որ սույն ընկերությունը սպասարկումն իրականացնում է բացառապես ավտոբուսներով (թվով 17), ինչը
նաև առավել նախընտրելի է քաղաքացիների համար, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի
վարչությունը ընկերության հետ քննարկել և առաջարկ է ներկայացրել Երևանի քաղաքապետին՝ վերանայել տվյալ
երթուղու ուղեգիծը: Առաջարկվել է Երևան քաղաքի կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցով նախատեսված թիվ 62 երթուղու ուղեգծի որոշակի մասը ժամանակավորապես միացնել թիվ 63 երթուղու ուղեգծին, հատկապես հաշվի առնելով, որ թիվ 62 երթուղու համար ավելի քան տասն անգամ հայտարարված մրցույթներից և ոչ մեկի համար հայտեր չեն ներկայացվել: Բացի այդ, առաջարկվել է դադարեցնել նույն ուղեգծով ներկայում գործող թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղու հետագա սպասարկումը:

Թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկումը կիրականացնի հետևյալ ուղեգծով. ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-րդ ԶԱՆԳՎԱԾ — 15-րդ ԹԱՂԱՄԱՍ (Նոր Նորքի 9-րդ զ/ծ — Վիլնյուսի — Ավետիսյան — Դ. Բեկի — Բ. Մուրադյան փողոցներ — Գայի —

Մյասնիկյան պողոտաներ — Աբովյան պուրակ — Աբովյան — Մոսկովյան — Խանջյան փողոցներ — Տիգրան Մեծ պողոտա — Հանրապետության
հրապարակ — Ամիրյան փողոց — Մաշտոցի պողոտա — Հաղթանակի կամուրջ — Աթենքի փողոց — Ծիծեռնակաբերդի խճուղի — Լենինգրադյան
— Հալաբյան — Մարգարյան — Բաշինջաղյան փողոցներ — 15 թաղամաս):

Ցուցադրել ավելի
Back to top button