Միջազգային

Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է հայց կազմել ԱՄՆ-ից Ռուսաստանի դեսպանին հետ կաչելու մասին

ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն միջազգային հարցերով հանձնաժողովին հանձնարարել է կազմել հայց` ԱՄՆ-ից ՌԴ-ի դեսպանին հետ կանչելու մասին: Հայցը կուղղվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:

«Առաջարկ կա հանձնարարել միջազգային հարցերով հանձնաժողովին նախապատրաստել հայց` ուղղված ՌԴ նախագահին և առանց հետաձգման ուղարկել այն նախագահին: Նախագահը կդիտարկի հայցը և որոշում կընդունի», — ասել է Մատվիենկոն: Մինչ այդ ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը կարծիք էր հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Ռուսաստանի մասին, որ «Ռուսաստանը թանկ կվճարի իր քաղաքականության համար», վիրավորում է ռուս ժողովրդին:

«Բարաք Օբաման այդ հայտարարությամբ անցել է սահմանը, նա վիրավորել է ռուս ժողովրդին», — ասել է Վորոբյովը: Նման կարծիք հայտնելուց հետո նա անհրաժեշտ է համարել, որպեսզի Ռուսաստանը ԱՄՆ-ից հետ կանչի իր դեսպանին:

Ցուցադրել ավելի
Back to top button