Միջազգային

Ուկրաինան`այսօր

Շաքե Ավոյան
«Ռադիոլուր»

Այսօր՝ մարտի 1-ին Սիմֆերոպոլում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսարանը սկսել է ռուսական անձնագրերի տրամադրումը «Բերկուտի» ստորաբաժանումների աշխատակիցներին։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ մարտի մեկի գիշերն անհայտ զինված անձինք, որոնց ուղարկել են Կիևից, փորձել են գրավել Ղրիմի Ներքին գործերի նախարարության շենքը:

Ղրիմի Ինքնավար Հանրապետության վարչապետը խնդրանքով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ աջակցել թերակղզում խաղաղության և հանգստության հաստատմանը: Ռուսաստանը չի անտեսի այդ խնդրանքը: «Իտար-Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտնել են ՌԴ նախագահի աշխատակազմից:

 

Ցուցադրել ավելի
Back to top button