ԿարևորՔաղաքական

Շավարշ Քոչարյան.«ՄՄ միանալու ճանապարհային քարտեզով սահմանված աշխատանքները կավարտվեն ապրիլին»

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայաստանի Հանրապետությունն արդեն իրականացրել է  70-ից ավելի միջոցառում, որը մոտ 50 տոկոս է այն միջոցառումների, որոնք պետք է իրականացնենք մինչեւ Մաքսային Միությանը միանալը: Այսօր Կառավարությունում կատարած աշխատանքների հերթական հաշվետվությամբ հանդես են եկել Մաքսային Միությանը անդամակցելու աշխատանքային խմբերի ներկայացուցիչները: Այս անգամ լրագրողների հետ հանդիպել են փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը եւ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը: Ի դեպ` ամեն շաբաթ վարչապետը հանդիպում է 22 աշխատանքային խմբերի ներկայացուցիչների հետ` տեղեկանալու կատարած ախատանքների ընթացքին:

Պարզվում է, Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցելու ժամկետներն այնքան էլ հեռու չեն, ինչպես թվում է առաջին հայացքից: Արտգործնախարարությունում արդեն աշխատում են վերջնական պայմանագրի վրա: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին արդեն կարողանում է ներկայացնել այդ փաստաթղթի կառուցվածքը: Փաստաթուղթը կողմերի միջեւ կստորագրվի, երբ ավարտվեն «ճանապարհային քարտեզով» նախատեսված բոլոր աշխատանքները, իսկ դրանց 50 տոկոսը Հայաստանն արդեն կատարել է: Թեեւ վերջնական պայմանագրի ստորագրման հստակ ժամկետներ չկան, բայց փոխարտգործանախարար Շավարշ Քոչարյանը կանխատեսում է:

«Համոզված ենq, որ մինչեւ ապրիլ ամսվա կեսը բոլոր աշխատանքները, որոնք սահմանված են ճանապարհային քարտեզով մենք կավարտենք»:

Երբ էլ «ճանապարհային քարտեզի» աշխատանքներն ավարտվեն եւ վերջնական պայմանագիրը կնքվի, այն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանում վավերացվելուց հետո: Իսկ երեկ, Աժ-ի բրիֆինգների ժամանակ կային պատգամավորներ, որ տարակուսում էին Հայաստանի շտապողականությունից` Մաքսային Միությանը անդամակցելու հարցում, եւ հայտարարում. «Սկիզբից բանակցում են, հետո` հայտարարում միանալու մասին: Հայաստանն արեց հակառակը»:

Ինչ է նշանակում շտապել, եթե մենք ընտրել են որոշակի ուղի, ապա անում ենք այն ինչ որ հնարավոր է արագ, բայց ոչ որակի հաշվին: Ես կարծում եմ դա նորմալ աշխատանք է»:

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը այսօր տեղեկացրեց, որ հանդիպել են բազմաթիվ տնտեսվարողների հետ` հասկանալու ինչ խոչընդոտներ կարող են առաջանալ Մաքսային Միությանը անդամակցելու դեպքում: Հատկապես այն պայմաններում, երբ թե’ արտահանվող, թե’ ներմուծվող ապրանքները պետք է համապատասխանեն տեխնիկական ընդհանուր կանոնակարգերին: Այս առումով որոշակի հստակեցում է պահանջում Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտը, որը մինչ այժմ չուներ հստակ տեխնիկական կանոնակարգեր: Էկոնոմիկայի փոխնախարարը տեղեկացրեց, որ արդեն կազմվել է նաեւ զգայուն ապրանքների ցանկը, որը ներկայացվել է քննարկման: Խոսքը մաքսատուրքերի խնդրի մասին է:

Իսկ թե ինչպես են ընդունվում որոշումները միջազգային այն ընդհանուր կառույ ցում դեպի ուր գնում է Հայաստանը, բացատրեց էկոնոմիկայի փոխնախարարը: Նշենք, որ եթե երկրներից մեկը որեւէ մի հարցի հետ համաձայն չէ, վետոյի իրավունք գոյություն չունի:

Ի դեպ` մարտի 28-ին Մաքսային Միության աշխատանքային խումբը, այսինքն` բոլոր երկրների ներկայացուցիչները կրկին ունեն հանդիպում: Այս անգամ մտադրություն կա բոլորին հավաքել Հայաստանում:

Ցուցադրել ավելի
Back to top button