ԿարևորՔաղաքական

Մարտի մեկը վաղեմության ժամկետ չունի. ՀԱԿ հանրահավաք

լրացված ժամը 18.25-ին

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազատության հրապարակում մեկ րոպե լռությամբ այսօր մեկնարկել է մարտիմեկյան հանրահավաքը։
«Բոլոր զոհերը զոհվել են խաղաղության, արժանապատվության, երկիր կայացնելու ճանապարհին»,- Ազատության հրապարակում մարտիմեկյան հանրահավաքի մեկնարկին հայտարարել է ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը` ընթերցելով տասը զոհերի անունները:

Հանրահավաքին երլույթ են ունեցել Վահագն Խաչատրյանը, Լեւոն Զուրաբյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը:

Ծրագրային ելույթով հանդես է եկել նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա անդրադարձել է մարտիմեկյան իրադարձություններին եւ հաջորդած զարգացումներին, ներքաղաքական իրավիճակին եւ ՀԱԿ-ի առաջիկա անելիքներին: Մարտիմեկյան դեպքերի մասին խոսելով` Տեր-Պետրոսյանը կարեւորել է խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը, նշել է, որ ՀԱԿ խմբակցությունը օրինագիծ է պատրաստում զոհերի հարազատներին նյութական փոխհատուցում տրամադրելու մասին:

Ներքաղական խնդիրների մաիսն խոսելով` ՀԱԿ առաջնորդը նշել է, որ Հայաստանի` ՄՄ անդամակցությունն այլեւս անշրջելի գործընթաց է եւ քաղաքական ուժերը պետք է ելնեն այս իրողությունից: Տեր-Պետրոսյանի խոսքով` ՀԱԿ նպատակը շարունակում է մնալ իշխանափոխությունը, որը սակայն, ՀԱԿ-ը միայնակ իրականացնել չի կարող:

Ներկայացնում ենք  Ռադիոլուրի ժամը 18.00-ի թողարկման`հանրահավաքի մասին պատմող հատվածը :

 

Ցուցադրել ավելի
Back to top button