Հասարակություն

Մարտի 3-ին մեկնարկում է Մեծ Պահքի շրջանը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մարտի 3-ին մեկնարկում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 20-ին: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսքում, Անառակի, Տնտեսի, Դատավորի Գալստյան և Ծաղկազարդ: Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին և կոչվում է միջինք: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Մեր օրերում Պահք պահելը հաճախ սխալ է դիտարկվում, հատկապես երիտասարդների կողմից, ովքեր պահքի փոխարեն դիետա են պահում: Շատերն էլ հրաժարվելով կենդանական ծագում ունեցող այս կամ այն սննդատեսակից, մոռանում են, որ այդ շրջանում պետք է նաև եկեղեցի գնալ, մասնակցել սրբազան ծեսերին, իսկ միտքն ու հոգին զբաղեցնել աստվածաշնչյան ընթերցումներով: Մեծ ՊԱհքն այս տարի սկսվում մարտի 3-ից: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին, «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց Արարատյան Հայրապետական թեմի Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գաբոյանը:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք և այդ ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Նշենք, որ Մեծ Պահքը հաջորդում է Բուն բարեկենդանին և այս առումով մի հետաքրքիր մի դիտարկում ևս:
Ի դեպ` Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել նաև պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Աառաջին կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի: Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 26-ին և կոչվում է միջինք: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրր բաղարջից պահոց գաթա են պատրաստում:

Back to top button